top of page

Սլովակիայի վարչապետն ասել է, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Jan 20, 2024
1 min read

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ հունվարի 24-ին Ուժգորոդում կայանալիք իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ հանդիպմանը կհայտարարի, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Հայտնում է Ռիա Նովոստին։

«Ես գիտեմ, թե ինչով եմ գնում, գնում եմ մարդասիրական օգնությամբ։ Մենք կհաստատենք, որ նրանք զենք չեն ստանա Սլովակիայի բանակից և պետական պահեստներից։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի Եվրամիություն մտնելուն, մենք դա հարգում ենք, բայց նրանք պետք է համապատասխանեն պայմաններին։

Ես կասեմ, որ դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որ ես կօգտվեմ վետոյի իրավունքից և կարգելափակեմ այն, քանի որ դա Ուկրաինիայի անդամակցությունը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը»,- հայտարարել է Ֆիցոն։

1/2990
bottom of page