top of page

Ադրբեջանցիները պնդում են, թե Չեխիայի քաղաքացու են ձերբակալել, ով փորձել է «Հայաստանից անցնել Ադրբեջան»

Feb 3, 2024
1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբրև Հայաստան-Ադրբեջան սահմանին ձերբակալել են Չեխիայի քաղաքացու, որը  փորձել է իրենց երկիր մուտք գործել՝ Հայաստանի տարածքից։

Նշվում է, թե տղամարդուն սահմանին ձերբակալել են ադրբեջանցի զինծառայողները, իսկ տեղի ունեցածի կապակցությամբ էլ հետաքննություն է սկսվել։

Ադրբեջանական լրատվամիջոցներում, իրենց ոճին համապատասխան, արդեն սկսել են պնդումներ շրջանառել, թե «Չեխիայի քաղաքացին փորձել է Ադրբեջան մուտք գործել՝ լրտեսության նպատակով»։

1/2990
bottom of page