top of page

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ալբանիա, Բուլղարիա և Ռումինիա

Jan 28, 2024
1 min read

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 28-31-ը պաշտոնական այցեր կկատարի Ալբանիա, Բուլղարիա և Ռումինիա, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ֆիդանի այցերի շրջանակում նախատեսվում են տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների քննարկումներ։

Ֆիդանը մտադիր է հանդիպել նաև թուրք ձեռնարկատերերի և թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ։

1/2990
bottom of page