top of page

Երևանում հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Jan 15, 2024
1 min read

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչոության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 



Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի ննջարանի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի: 



Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ: 



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը, ում ինքնությունը պարզվում է, ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս: 

1/2990
bottom of page