Էրդողանը թուրք պաշտոնյաներին ասել է, որ չմասնակցեն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պաշտոնյաներին ասել է, որ բաց թողնեն այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ կապված դրա կազմակերպիչների՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում Իսրայելի վերաբերյալ դիրքորոշման հետ. այս մասին գրում է bloomberg.com-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ մարդկանց:Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ծրագրում էր մասնակցել քաղաքական և բիզնես առաջնորդների ամենամյա հավաքին, սակայն Էրդողանը, որը քննադատում է Իսրայելի գործողությունները Գազայում, արգելել է նրան գնալ, պատմել են մարդիկ՝ խնդրելով չհրապարակել իրենց ինքնությունը:Էրդողանն առաջին անգամը չէ, որ օգտագործում է Դավոսը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ քաղաքական դիրքորոշում հայտնելու համար։
2009-ին նա լքել է Իսրայելի այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճը (թեման կրկին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունն էր)՝ խոստանալով չվերադառնալ: Էրդողանը երբեք չի վերադարձել Դավոս, չնայած մի քանի տարի անց թուրք պաշտոնյաները նորից սկսել են մասնակցել ֆորումին:




















