top of page

Վանաձորում պայթյունի նմանվող ձայնն ավիացիոն ուսումնավարժանքի հետևանով է

Jan 24, 2024
1 min read

Տեղեկությունը, թե Վանաձորում գազից շենք է պայթել, իրականությանը չի համապատասխանում։

Aysor.am-ի տեղեկություններով՝ ուժեղ ձայնը, որը լսվել է Լոռու մարզում, գերձայնային ինքնաթիռից է եղել։ «Կտրուկ մանևր են արել, և սառը օդի ճեղքման ալիքից նման ձայն է եկել»,-ասացին Aysor.am-ին։

Նշենք, որ, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների, Վանաձորում հուժկու պայթյունի ձայն է լսվել, շենքերը դղրդացել են Վանաձորում, Բազումում և այլ տեղերում։

Վանաձորի բժշկական կենտրոնից Aysor.am-ին ասացին, որ որևէ տուժած ենթադրյալ պայթունից ԲԿ ժամը 13.52 դրությամբ չի ընդունվել։

«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ  մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,-նշել են Լոռու մարզպետարանից։

1/2990
bottom of page