top of page

«Մեգամոլ»-ում տղամարդուն դանակահարած անձի ինքնության վերաբերյալ առկա են տվյալներ, միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու ուղղությամբ

Feb 5, 2024
1 min read

Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դանակահարված և վնասվածքներով բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։

«Հանցագործությունն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա են տվյալներ, միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Աբրահամյանը։

Նշենք, որ դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրահատել են:

«Դանակահարված տղամարդը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` կրծքավանդակի շրջանում կտրող-ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ Վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- այս մասին Aysor.am-ին ասել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը։

Տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է։

 

 

Shamshyan.com-ի ներկայացմամբ՝ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևէ բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

1/2990
bottom of page