Վերարտադրողական առողջության ծրագիրն ընդլայնվել է. 2023 թվականին այն ունեցել է 5441 շահառու

Վերարտադրողական առողջության ծրագիրը 2023 թվականին ընդլայնվել է. էականորեն մեծացել է պետության կողմից ֆինանսավորումը, ինչի հաշվին 2023 թվականին ծրագիրն ունեցել է 5441 շահառու՝ 2022 թվականի 842-ի փոխարեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ մինչև 2023 թվականն այս ծրագրից կարող էին օգտվել բնակչության որոշակի խմբեր, իսկ նախորդ տարվանից կարող են օգտվել բոլոր այն կանայք, ովքեր ունեն առաջնային անպտղություն և տարիքային միջակայքը 20-ից մինչև 36 տարեկան է:
Խոսելով ծրագրի շահառուների թվի աննախադեպ աճից՝ Փաշայանը նշեց, որ 2023 թվականին նաև արձանագրվել է 736 հղիություն․ երեխաները կծնվեն 2024 թվականին:
Անդրադառնալով ծրագրին դիմելու ընթացակարգին՝ Նունե Փաշայանն ասաց, որ այս գործընթացը քաղաքացու համար հնարավորինս պարզեցված է:
«Քաղաքացին ըստ իր ընտրության դիմում է ցանկում ընդգրկված կենտրոններից որևիցե մեկին, իսկ կենտրոնը փաստաթղթերը ընդունելուց և բուժօգնության տեսակը որոշելուց հետո դիմում է առողջապահության նախարարություն՝ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը հաստատելու համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։




















