Մոսկվա-Բաքու «ճանապարհային քարտեզ», «Հյուսիս-Հարավ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի» շուրջ քննարկումներ

Ռուսաստանում «պեղում» են տարբեր պատճառաբանություններ` արդարացնելու Էրդողան-Ալիեւ տանդեմի որոշումները Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն օրերս Բաքվում էր, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ալիեւի գրասենյակի փոխանցմամբ` Օվերչուկն ու Ալիեւն ընդգծել են, որ 2023 թվականը տնտեսական համագործակցության առումով օգտակար է եղել Մոսկվայի եւ Բաքվի համար։ Առեւտրաշրջանառության 17,5 տոկոսը, ինչպես նաեւ բեռնափոխադրումների եւ տարանցիկ փոխադրումների կայուն աճը գնահատվել է որպես երկու երկրների համագործակցության լավ ցուցանիշ։ Ալիեւն ու Օվերչուկը կարեւորել են 2024-2026թթ. երկկողմ համագործակցության օրերս ստորագրված «ճանապարհային քարտեզը»։ Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի ռուս-ադրբեջանական կապերի ընդլայնմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի» շուրջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Օվերչուկը Հայաստանում էր, եւ վարչապետ Փաշինյանի հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր։




















