Ըմբշամարտի ԵԱ. այսօր պայքարի դուրս կգա Արթուր Ալեքսանյանը
Feb 13, 2024
1 min read

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 13-ին մրցագորգ դուրս կգան 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ, 97 կգ քաշային ըմբիշները։
97 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգա նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչում, որտեղ կմրցի Հունաստանի ներկայացուցչի հետ:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ մրցելով շվեդ Նիկլաս Օեհլենի հետ:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Դոմինիկ Էտլինգերի հետ:
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանի և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մրցակիցները դեռևս հայտնի չեն:
Մրցումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից։




















