top of page

Մահացել է «Ёлки» ֆիլմաշարի դերասան Ադիլբեկ Ատիխաեւը

Jan 15, 2024
1 min read

Մահացել է «Ёлки»-ի դերասան Ադիլբեկ Ատիխաևը. այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է«Studio Bazelevs»-ը։



«Ընկերներ, այսօր խորը տխրության օր է։ Հունվարի 12-ին կյանքից հեռացել է Ադիլբեկ Ատիխաեւը։ Հայտնում ենք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները նրա ընտանիքին, բոլոր հարազատներին ու ընկերներին:



Ադիլը մեր գործընկերն ու ընկերն էր, ով իր կյանքի ավելի քան 20 տարին նվիրել էր «Բազելեւս» կինոընկերությանը։ Թող մեզանից յուրաքանչյուրը սրտում պահի Ադիլի մասին ջերմ հիշողությունները: Թող վառ լինի նրա հիշատակը»,-ասված է ուղերձում։



Դերասանը 57 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

1/2990
bottom of page