Ռոբերտ դե Նիրոն արտասվել է նորածին դստեր մասին խոսելիս

Չնայած յոթ երեխա ունենալուն, հայրությունն ամեն անգամ փոխում է Ռոբերտ Դե Նիրոյի կյանքը։ 80-ամյա օսկարակիր դերասանը նորածին դստեր մասին խոսելիս արտասվել է.
Զարդարելով AARP The Magazine-ի 2024 թվականի փետրվար/մարտ համարի շապիկը՝ լեգենդար դերասանը պատմել է իր եւ ընկերուհու՝ Թիֆանի Չենի 9 ամսական դստեր՝ Ջիայի համար կրկին հայր լինելու մասին:
«Հիանալի է»,-ասել է 80-ամյա Դե Նիրոն, ով առաջադրվել է «Օսկար»-ի՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» էպիկական վեսթերնում իր դերի համար։ «Այն ամենը, ինչով ես տարված եմ կամ ինչը անհանգստացնում է ինձ, պարզապես անհետանում է, երբ ես նայում եմ նրան, եւ դա հրաշալի է։ Երբ նա քաղցր հայացքով նայում է քեզ, ընդունում, մտածում, դիտում եւ դիտում...»,- արցունքն աչքերին հավելել է Դե Նիրոն։
Դե Նիրոյի եւ Չենի դուստրը լույս աշխարհ է եկել 2023 թվականի ապրիլի 6-ին։




















