Կինը կծել է մարդկանց «իր տարածքում» ավտոմեքենա կայանելու համար
Jan 8, 2024
1 min read
Սոսնովկայում կին վարորդը կծել է մարդկանց, ովքեր կայանել են մեքենան այն վայրում, որը նա համարել է իրենը։ Այս մասին հայտնում է «Արտակարգ նորությունների գործակալություն» տելեգրամյան ալիքը:
Միջադեպը տեղի է ուենցել տներից մեկի մոտ գտնվող տարածքում։ Մի ընտանիք կայանել է մեքենան ազատ տարածքում ու շտապել հյուր գնալ։ Որոշ ժամանակ անց դուրս են եկել ու տեսել, որ իրենց մեքենայի ելքը փակել է մեկ այլ մեքենա, այն դեպքում, որ տարածքում կայանելու բազմաթիվ տեղեր են եղել։ Քիչ անց եկել է իր մեքենայով ելքը արգելափակած կին վարորդն ու հայտարարել, որ այդ տարածքն իրենն է։ Արդյունքում վիճաբանություն, քաշքշուկ է տեղի ունեցել։ Այդ ժամանակ էլ կինը արյուն բերելու աստիճան կծել է հյուր եկած մարդկանց։





















