top of page

Ջերմաստիճանը 4-6, իսկ որոշ մարզերում՝ 10-12 աստիճանով կնվազի. տեղումներ ու մառախուղ է սպասվում

Jan 9, 2024
1 min read

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է, հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 9-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ, 10-ին, 12-14-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով



1/2990
bottom of page