top of page

Ամերիկացի հայտնի լրագրողը հաստատել է, որ հարցազրույց կանցկացնի Պուտինի հետ

Feb 7, 2024
1 min read

Ամերիկացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը, որին վերջերս նկատել են Ռուսաստանի մայրաքաղաքում, հաստատել է լուրերն այն մասին, որ պայմանավորվածություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի վերաբերյալ։Կառլսոնը Մոսկվա է ժամանել անցյալ շաբաթ։ Երեքշաբթի նա հրապարակում է արել X սոցիալական ցանցում. «Այսօր երեկոյան մենք հարցազրույց կանցկացնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք դա կանենք շուտով»:Կառլսոնի խոսքով՝ հարցազրույցը առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson Network կայքում, իսկ ավելի ուշ՝ X սոցիալական ցանցում, որտեղ Կառլսոնը հսկայական լսարան ունի, գրում է BBC-ն։Կառլսոնը շնորհակալություն է հայտնել X-ի սեփականատեր Իլոն Մասկին, որը, ըստ նրա, խոստացել էր չարգելափակել հարցազրույցը: «Իհարկե, նման հարցազրույց անելը ռիսկեր է պարունակում», - ընդգծել է Կառլսոնը:Նա պնդել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է կանխել հարցազրույցի անցկացումը:

Թաքեր Կառլսոնը բազմիցս դրական է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին: Նրա քաղաքական հայացքները կիսում են բազմաթիվ պահպանողական ամերիկացիներ, որոնք դժգոհ են Ուկրաինային ամերիկյան բազմամիլիարդանոց աջակցությունից:Կառլսոնը չի թաքցնում նաև իր հակակրանքը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ։ 

1/2990
bottom of page