top of page

Քանյե Ուեսթը պապարացիներին ցուցումներ է տվել, թե ինչպես լուսանկարեն իր կնոջը՝ Բիանկա Սենսորիին

Jan 25, 2024
1 min read

Քանյե Ուեսթը պապարացիներին հրահանգներ է տվել, թե ինչպես լուսանկարեն իր կնոջը՝ Բիանկա Սենսորիին։ TMZ-ի հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես է Ուեսթը պապարացիներին ցուցումներ տալիս, թե ինչպես պետք է լուսանկարեն Սենսորիին ավտոկայանատեղիում, երբ զույգը դուրս էր գալիս Լոս Անջելեսի Մելրոուզ Փլեյսի սոլյարի սրահից:

Լսվում է, թե ինչպես է Ուեսթը ուղղորդում լուսանկարիչներին, թե որտեղ կանգնեն: Ռեփերի գլխավոր խորհուրդը պապարացիներին այն էր, որ նրանք երբեք չհամարձակվեն լուսանկարել իրեն կամ կնոջը 45 աստիճան անկյան տակ։

Ավելի ուշ էքսցենտրիկ ռեփերը պապարացիներին հրավիրել է մասնավոր ստուդիա եւս մեկ էքսպրոմտ ֆոտոշարքի՝ իր կնոջ մասնակցությամբ, որը կրում էր ընձառյուծի պրինտով երկար վերարկու եւ դեմքը ծածկող հսկայական գլխարկ:

Ըստ TMZ-ի, ռեփերը «շատ կոնկրետ» է նշել այն ռակուրսները, որոնցից լուսանկարիչները նկարել են Սենսորիին:

1/2990
bottom of page