Մարդիկ փողոցում ինձ մոտենում են և ասում, որ չիպավորել եմ իրենց. Գեյթսը՝ իր մասին դավադրության ամենատարածված տեսության մասին

Ամերիկացիների զանգվածային չիպավորումը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի մասնակցությամբ դավադրության ամենատարածված տեսությունն է: Ինչպես նշում է Metro-ն, այս մասին ասել է Գեյթսը՝ The Rest Is Politics փոդքասթում։
Ըստ դավադրության այս տեսության՝ ԱՄՆ-ի բնակիչներին չիպավորում են՝ օգտագործելով COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որի ստեղծմանն իբրև ներգրավված է միլիարդատերը:
Գեյթսի խոսքերով՝ նա բառացիորեն փողոցում հանդիպում է մարդկանց, որոնք իրեն մեղադրում են այս հարցում։
«Նրանք ասում են, որ ես իրենց չիպավորել եմ և հիմա վերահսկում եմ նրանց», - ասել է Գեյթսը:
ՏՏ կորպորացիայի հիմնադիրը հավելել ՝ նաև, որ իրեն նաև պարբերաբար մեղադրում են COVID-19 համավարակի բռնկման համար։ Իբր Գեյթսը դա արել է պատվաստանյութերի վաճառքից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով։
Գեյթսի շուրջ մեկ այլ դավադրության տեսություն այն է, որ նա ձեռք է բերել Միացյալ Նահանգների գյուղատնտեսական հողերի մեծ մասը, որպեսզի հետագայում սով առաջացնի երկրում:




















