top of page

Փաստաբանների պալատի ներկայացուցիչները միջազգային գործընկերների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Apr 24, 2025
1 min read

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանների պալատի անդամներ, ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Ակադեմիայի ներկայացուցիչներ և ունկնդիրներ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և գրասենյակի ներկայացուցիչներ միջազգային գործընկերների՝ Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիբանանի և Վրաստանի փաստաբանական միությունների պատվիրակությունների անդամների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, եղել Հայոց ցեղասպանության պատմության թանգարանում:

Գործընկեր պետությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը, որի հետևանքով 1,5 մլն հայ է սպանվել, հարյուր հազարավորները ենթարկվել են բռնության ու բռնի տեղահանության։

 
 
1/2990
bottom of page