top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում. աշխղեկը մնացել է ավտոկռունկի և շենքի հիմքի համար քանդված փորվածքի միջև

Apr 26, 2025
2 min read

Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: 


 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: 


 


Հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ: 



Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: 


 


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է:


 


Պարզել են նաև, որ ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Սևակ փողոցի 11 հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում Երևանի բնակիչ 34-ամյա Մարտուն Բաղդասարյանի կողմից շահագործվող «Zoomlion» ավտոկռունկով (կռան) աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոկռունկի շրջվելու հետևանքով Կարեն Ս.-ն մնացել է կռունկի և շենքի հիմքի համար քանդված փորվածքի «կատլավան» միջև, ինչի հետ ստացել է մարմնական վնասվածքներ:


 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարտուն Բ-ն աշխատում է «Իմ Շին» ՍՊԸ-ում՝ որպես կռունկավար, իսկ վիրավոր Կարեն Ս.-ն՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես աշխղեկ: 



Տարածքը սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արսեն Հովհաննիսյանն ու պարեկ Սարգիս Պողոսյանը: 


 


Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 
 
1/2990
bottom of page