top of page

«Ինտերը» սեփական հարկի տակ 5։2 հաշվով հաղթել է «Ռոմային»․ Մխիթարյանը վերադարձել է վնասվածքից

  • 7 hours ago
  • 1 min read

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ (5-2)։

Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեց. արդեն 2-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը: Հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 40-րդ րոպեին Ջանլուկա Մանչինիի խփած գոլի շնորհիվ, սակայն դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2′) Հական Չալհանօղլուն թնդանոթային հարվածով կրկին առաջ մղեց «ներաձուրիին»:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը վերջնականապես կոտրեցին մրցակցի դիմադրությունը։ 52-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը ձևակերպեց դուբլ, իսկ 55-րդ և 63-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան՝ հաշիվը դարձնելով 5-1: Հյուրերին հաջողվեց միայն ևս մեկ գնդակ ետ բերել. 70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զիելինսկիին։ Հիշեցնենք, որ 37-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը (1-1):

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 72-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակն ու վերջ դնելով չորսխաղյա առանց հաղթանակների շարքին։ «Ջալոռոսին» 54 միավորով 6-րդն է։


 
 
1/2666
bottom of page