Քայլի Ջենները աներեւակայելի երջանիկ է Թիմոթի Շալամեի հետ
Aug 16, 2024
1 min read

Քայլի Ջեներն իր ծննդյան տարեդարձը նշել է իր ընկերոջ՝ Թիմոթի Շալամեի հետ, Բահամյան կղզիներում։
Ինչպես հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին, օգոստոսի 10-ին երկու երեխաների մայրը դարձավ 27 տարեկան, եւ Թիմոթի Շալամեն «Մոտ ընկերների փոքր խմբի» հետ ներկա է եղել նրա «ծննդյան տոնին»։
«Դա հաճելի ընդմիջում էր նրա համար: Նա աներեւակայելի երջանիկ է նրա հետ: Նա երբեք այսքան սիրահարված չի եղել»,- ասել է աղբյուրը,- «Դա լիովին սազում է նրան: Թիմոթին իսկական ջենթլմեն է»,- ասել է ինսայդերը՝ հավելելով, որ զույգը լուրջ է տրամադրված։




















