top of page

Թուրքիան աջակցել է Նիդեռլանդների վարչապետի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 29, 2024
  • 1 min read
ree

Թուրքիան աջակցել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակմանը, հայտնում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։



Անցյալ շաբաթ Ռյուտտեն այցելել է Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։



NOS-ը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի չորս երկրից մեկն է, որը դեռ աջակցություն չի հայտնել Ռյուտտեի թեկնածությանը:



Այժմ նա պետք է ստանա Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի իշխանությունների աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար նրա թեկնածությունը պետք է միաձայն հաստատեն դաշինքի անդամ բոլոր 32 երկրները։



Փետրվարին Գերմանիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պաշտոնապես պաշտպանել են Մարկ Ռյուտտեի թեկնածությունը։  Գործող գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերին։

1/2411
bottom of page