top of page

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն. Սուրենյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում հոկտեմբերի 15-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

1/2409
bottom of page