top of page

Մեքենան ընկել է ջրանցքը, վարորդը մահացել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ուղղելով ավտոմեքենան: Ցավոք, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

1/2409
bottom of page