«Ուսուցիչներն անընդհատ վերապատրաստվում են, բայց ինչ-որ բան կիսատ է մնում». Միլենա Ենգիբարյան
Jun 2, 2025
1 min read

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի ավագանու անդամներն այսօր դպրոցականներին էին: Նրանք տարբեր հարցեր էին բարձրացնում, առաջարկներ ներկայացնում: «Շատ ենք նշում, որ կրթությունը երկրի հիմքն է ու զարգացնելու համար շատ միջոցառումներ են իրականացվում: Սակայն կուզեի ասել, այդ ամենը մինչև վերջ չի կատարվում... Ուսուցիչներն անընդհատ վերապատրաստվում են, բայց ինչ-որ բան կիսատ է մնում, կուզի այդ հարցով ևս զբաղվեին ու ավելի հմտություններ նրանց սովորեցնեին: Դպրոցներում նաև ուսուցիչների պակաս կա, կառաջարկեի ոգևորող միջոցառումներ կազմակերպվեին նրանց համար»,- ասել է թիվ 80 հիմնական դպրոցի սան Միլենա Ենգիբարյանը:




















