top of page

Մահացածն ու վիրավորներից 3-ը ՊՆ ծառայողներ են

Aug 6, 2025
1 min read

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:

 
 
1/2990
bottom of page