top of page

««Խաղաղության» համաձայնագիրը ողջունող երկրները ասելու կամ անելու բան չունե՞ն»․ Տիգրան Աբրահամյան

Mar 19, 2025
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի բանակցությունների ավարտը, որևէ ասելու կամ անելու բան չունե՞ն:


Թե՞ սպասում են, որպեսզի նույն հերթականությամբ էլ դատապարտեն Ադրբեջանի հրահրած հերթական արկածախնդրությունը:


Իսկ օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչների` իրադրության վերաբերյալ մեկնաբանություններն ու գնահատականներն, առհասարակ, «մատաղացու գառի» հոգեվիճակի և անադեկվատության ծայրահեղ վիճակում գտնվելու մասին են»:

 
 
1/2990
bottom of page