top of page

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն․ մանրամասներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն։

Բաղդասարյանը և ընտանիքի 2 անդամ հրավիրվել են դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է azdarar.am կայքում։

«Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշված է հայտարարության մեջ։

Բաղդասարյանը և նրա ընտանիքը վարչություն պետք է ներկայանան հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում, հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել։

Նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Բաղդասարյանը, և հայրը` Վահան Բաղդասարյանը։ Ըստ տեղեկության՝ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

1/2411
bottom of page