Ուկրաինացի հաղորդավարուհին Պուտինին սխալմամբ ներկայացրել է որպես Ուկրաինայի նախագահ
May 19, 2025
1 min read
Ուկրաինական հեռուստաընկերության եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սխալմամբ ներկայացվել է որպես Ուկրաինայի նախագահ։
Հաղորդավարուհին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի» հետ։ Այնուհետև նա ուղղել է իր սխալը և նշել, որ Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին է։




















