top of page

«ՔՊ-ն ՏԻՄ-երը ընդդիմադիրներից «զտելու» քաղաքական որոշում ունի»․ Սուրեն Սուրենյանց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ինձ համար ամենևին զարմանալի չեն:

Դեռ Ալավերդի համայնքում տեղի ունեցած հայտնի մանդատագողությունից հետո եմ ասել, որ ՔՊ-ն ՏԻՄ-երը ընդդիմադիրներից «զտելու» քաղաքական որոշում ունի:

Այս ամենն ուղիղ կապ ունի 2026-ի ընտրական ցիկլի հետ:

Հեղափոխության միակ քիչ թե շատ իրական բրենդն օրինական ընտրություններն էին: Ըստ ամենայնի, Փաշինյանը մտադիր է հրաժարվել դրանցից՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

Սա բնավ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է հայտնվի հուսահատության ճիրաններում:

Հայաստանում իշխանություն կարող է փոխվել հենց ընտրական ճանապարհով: Դրա բանաձևը՝ ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ ստեղծելն է»:

bottom of page