top of page

Լևոն Քոչարյանը հանդիպել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների հետ. հետաքրքրվել են Ռուսաստանի հետ հարաբերություններից

Apr 4, 2025
1 min read

Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ ապրիլի 4-ին հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ռազմավարական դաշնակիցների ընտրության հարցերին:

Լեւոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցադրումներին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին:

 
 
1/2990
bottom of page