top of page

«Բորուսիան» հաստատել է՝ Ռանոսը վնասվածք է ստացել

Nov 29, 2024
1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 21-ամյա խաղացողը մկանային վնասվածքի պատճառով դուրս է մնացել Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ խաղի հայտացուցակից։ Խաղացողի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ Ռանոսը վերջին շրջանում «Բորուսիայի» կազմում շատ քիչ խաղաժամանակ է ստանում՝ հիմնականում խաղալով գերմանական ակումբի երկրորդ թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «ձիերի» հիմնական թիմի կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման։

1/2990
bottom of page