top of page

«Հենց Նիկոլ Փաշինյանը որոշեց քարոզչական միավորներ հավաքել, ՀՀ հավաքականը դադարեց «միավոր» հավաքել». Հակոբ Բադալյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 1
  • 1 min read


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն իհարկե չէր կարող դիմանալ ֆուտզալի հավաքականի՝ Եվրո 2026-ի հաջող ելույթի ֆոնին քարոզչական միավորներ հավաքելու գայթակղությանը:


Եվ հենց Նիկոլ Փաշինյանը որոշեց հավաքել իր միավորները, Հայաստանի հավաքականը դադարեց «միավոր» հավաքելուց՝ դուրս մնաց քառորդ եզրափակչից:


Շատ օգտատերեր են նկատել այս «կապակցվածությունը»: Իհարկե չեմ կարծում, թե Փաշինյանի «չմիջամտության» պայմաններում Հայաստանի հավաքականը աներկբա հաղթելու էր Խորվաթիային: Բայց, խաղի ընթացքը ցույց էր տալիս, որ հավաքականը համենայն դեպս այդ խաղում ուներ հաղթանակի համար պայքարի ներուժ: Ավելին, նկատելի էր, որ առաջին խաղակեսում բաց թողած երեք գոլերը ավելի շուտ մեր թիմի որոշակի լարվածության հետեւանք էին:


Այդ լարվածության պատճառով թիմը բաց թողեց երեք գոլ առաջին խաղակեսում, այսպես ասած՝ «ոչ պարտադիր» գոլեր, եւ չկարողացավ իրացնել իր ավելի լավ գոլային պահերը: Ըստ էության, թիմը պարտվեց առաջին խաղակեսում, պարտվեց լարվածության պատճառով:


Երկրորդում արդեն նկատվում էր խնդրի հաղթահարվածությունը, բայց Խորվաթիայի ամուր հավաքականի համար երեք գոլի տարբերությունը պահպանելը արդեն բարդ խնդիր չէր:


Մինչդեռ, բոլորովին բացառված չէ, որ լարվածության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ խաղից առաջ հավաքականը «հաղորդակցվում» է երկրի քաղաքական ղեկավարության հետ:


Ինձ հետաքրքիր է, որեւէ մեկը չի՞ մտածել այդ մասին: Չի՞՞ մտածել, որ քառորդ եզրափակչի պատասխանատու խաղից առաջ հավաքականի շփումների շրջանակում «երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի» հետ շփումը մեղմ ասած լավագույն տարբերակներից չէ:


Թե՞, եթե խոսքը քարոզչական միավոր վաստակելու մասին է, ապա թիմի «միավորների» հարցը արդեն մղվում է երկրորդ պլան եւ հարցը չի էլ քննարկվում»:

 
 
1/2572
bottom of page