top of page

«Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը». Սուրեն Սարգսյան

Mar 18, 2025
1 min read

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը


Կամ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կամ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։


Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում»:

 
 
1/2990
bottom of page