top of page

Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Անգլիայի գավաթի կարեւորության մասին։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գավաթը կվիճարկի Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ եզրափակչում։

Էրլինգ Հոլանդը խոսել է նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի մասին, որն այս մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։

«Իհարկե, կարեւոր է Անգլիայի գավաթը նվաճելը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում։ Առանձնահատուկ գավաթ է։

Վերջին եզրափակիչը կանցկացնի մեզ հետ Դե Բրույնեն։ Հույս ունեմ` վերջին խաղերում հրաշալի ժամանակ կանցկացնենք նրա հետ։ Հնարավոր է՝ Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես եկած լավագույն ֆուտբոլիստն է։ Նրա նման խաղացողի հնարավոր չէ փոխարինել։ Նա ամեն հարցում օգնել է ինձ»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը։

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

1/2124
bottom of page