ՌԴ-ում 13-ամյա աղջիկը դաժանաբար սպանել է կրտսեր քույրերին
- Elen Hovsepyan

- Oct 9, 2024
- 1 min read

13-ամյա դեռահասին, ով կասկածվում է կրտսեր խորթ քույրերին սպանելու մեջ, ուղարկել են հոգեբանական փորձաքննության, հայտնում են թելեգրամյան ալիքները:
Հոկտեմբերի 8-ի երեկոյան ՌԴ Տոլյատտի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերվել էին 2 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ դանակի բազմաթիվ հարվածներով։ Մայրը նրանց թողել էր ավագ դստեր խնամքին ու գործով դուրս եկել: Կատարվածից հետո 13-ամյա դեռահասը մորն ասել է՝ «ախ-ախ-ախ. դա ե՛ս եմ»:




















