Պապիկյան. Ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն
Mar 26, 2025
1 min read
«Պաշտպանության նախարարությունը հանդես եկել է հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին սահմանային շրջանների բնակիչների ահազանգերի մասին, որ անընդհատ կրակոցների ձայներ են լսում։
Ըստ Պապիկյանի, դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով, իրենց կողմից հայտարարության չեն արժանանում։
«Պաշտպանության նախարարությունն ուշի-ուշով հետևում է ամենին, դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է, հարցի կարգավարումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում»,- ասաց Սուրեն Պապիկյանը։




















