top of page

«Վախի մթնոլորտ չկա»․ Գագիկ Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 5, 2024
  • 1 min read
ree

Այսօր մամուլը գրել էր, որ այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի տեղեկությունը հայտնվել է Փաշինյանի սեղանին, ՔՊ-ականները սկսել են վախենալ:


«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում պատմեցին, որ երեկ պատգամավորները իրենց շատ նամակագրություններ ջնջում էին հեռախոսների միջից: Մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Փաշինյանը կարող է բարկանալ, և իրենց անձնական խոսակցությունները, գաղտնիքները նույնպես նման խայտառակ կերպով կհանրայնացվեն:


«Ես նման մտավախություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը։


Հարցին, թե ոչ մի պետական գաղտնիքի չի տիրապետո՞ւմ․ պատգամավորը պատասխանեց․ «Տիրապետում եմ, բայց հրապարակման ենթակա չէ»,- ասաց Մելքոնյանը՝ նաև վստահեցնելով, որ պատգամավորների շրջանում վախի մթնոլորտ չկա։

bottom of page