top of page

Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրյա առաջնորդների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրյա առաջնորդների համար. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Իսկ թե ինչ նվեր` նշել է, որ կտեղեկացնեն։

Մինչ այդ, Կազանում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի հանդիպումը զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ BRICS-ի գործունեությունն ուղղված չէ դոլարի և այլ արժույթների դեմ։ Հիմնական նպատակն է ապահովել այն երկրների շահերը, որոնք մասնակցում են այս ձևաչափին։Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ 

1/2411
bottom of page