top of page

ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի  Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Լևոն Ջուլֆալակյանը ստացել է  Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր սպորտաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ։

Նա կլինի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի  կազմում և որպես խորհրդատու, և խորհրդական, և որպես մեր ընկեր»,- ասել է  Միխայիլ Մամիաշվիլին։  

1/2409
bottom of page