top of page

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 27, 2024
  • 1 min read
ree

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի նստավայրում հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան հանդիպումը շատ կարևոր է որակել, հավելել, որ շարունակվում են ինտենսիվ խորհրդակցությունները։

«Հուսով եմ, որ լիակատար միասնություն կլինի արևմտամետ ընդդիմադիր ճակատում», - ասել է նա:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ կողմերը մտքեր են փոխանակել, և գլխավորն այն է, որ հիմնական հարցերի շուրջ կա համաձայնություն։

«Ժողովուրդը հաղթեց այս ընտրություններում։ Ելնելով դրանից՝ մեր դիրքերն ամուր են»,- ասել է Գիորգի Վաշաձեն՝ նշելով, որ առաջիկա կոնկրետ քայլերի մասին հանրությանը կտեղեկացվի։

Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների հետ հանդիպումներից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի հանդիպումները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Օրվա վերջում նախատեսված է նաև նրա մամուլի ասուլիսը։

1/2410
bottom of page