top of page

2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Jan 23, 2025
1 min read

Իրավիճակն աշխարհում այս տարի անկայուն կլինի, կանխատեսել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։«Այսօր արդեն պարզ է, որ 2025 թվականը հանգիստ տարի չի լինի, շատ բան կախված է նրանից, թե արդյոք տարածաշրջանային և գլոբալ խաղացողները բավարար ողջամտություն և զսպվածություն կցուցաբերեն», - ասել է գործակալության զրուցակիցը։Նրա խոսքով՝ այժմ միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարվում «նոր, արդար աշխարհակարգի»։«Եվ այս գործընթացը, իհարկե, ունի իր ռիսկերը և շատ դժվար է», - հավելել է Նարիշկինը:

Դեկտեմբերին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ին և Եվրոպային սպասվում է ներքին բախումների բարդ, դրամատիկ շրջան։

 
 
1/2990
bottom of page