top of page

Զարմանալու ոչ մի բան չկա, 7 տարի է՝ այս միջավայրում ենք ապրում, ես Մարտունին զգուշացրել էի. Ռուբեն Մխիթարյան

Mar 27, 2025
1 min read

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այցելել է «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, ում տանը փորձում են իրավապահները խուզարկություն իրականացնել։

«Ես Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի։ Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը։ Բացարձակ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունենում։ Հող են նախապատրաստում իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար, ոչ մի ավելի բան։Իհարկե, շատ ծիծաղելի է, իհարկե, շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում։ Զարմանալու ոչ մի բան չկա, մենք 7 տարի է՝ այդ միջավայրում ենք ապրում և, ընդհանրապես, չէի կասկածում, որ այսպես է լինելու»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

 
 
1/2990
bottom of page