top of page

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ. Աղազարյան

Jun 8, 2025
1 min read

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ–ից դուրս եկած Հովիկ Աղազարյանը։

«Վերջին երկու այդպիսի դեպքերը.

Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։

Առաջին դեպքում առարկություններ չունեմ։

Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել՝ այցելելով Գարեգին Բ ին։

Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»,– գրել է անկախ պատգամավորը։

 
 
1/2990
bottom of page