top of page

Ռոնալդուն դժգոհ է Ալ-Նասրում ստեղծված իրավիճակից

Aug 24, 2024
1 min read

«Ալ Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից։ Այս մասին գրում է Essentially Sports-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբը ֆինանսական դժվարություններ ունի։ Ղեկավարությունը ցանկանում էր, որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը միջոցներ հատկացնի թիմն ուժեղացնելու համար, սակայն «Ալ-Նասրին» մերժել են։

sport.ru-ն գրում է, որ Ռոնալդուն տեղյակ է իրավիճակին և դժգոհ է դրանից։ Սակայն 39-ամյա հարձակվողը, Ալ-Նասրի ղեկավարության խնդրանքով, հրապարակավ չի խոսում այս թեմայով։

1/2990
bottom of page