top of page

Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար

Nov 6, 2024
1 min read

Armlur.am-ի տեղեկություններով՝   Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար, նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով իրեն դիմողները:

«Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:

Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»,-ասվում է լուրում:

1/2990
bottom of page