«Բեռլինը կատակով ընդունեք, մնացածը՝ հավատքով». Վարդան Ղուկասյան
Mar 26, 2025
1 min read
«Շատ բաներ կան, որ պետք է մի քիչ հումորային ընդունել՝ կոնկրետ Բեռլինի հետ կապված: Մի անգամ երբ հարցրին՝ ձեր տղան որտե՞ղ է, ասացի՝ խաղաղապահ ուժերի հետ գնացել է Կոսովո: Դրանից հետո ՆԳՆ, բան, կատակս լուրջ ընդունեցին ու հայտարարեցին, որ Ղուկասյանի տղան Կոսովոյում չի գտնվում»,- Հանրայինի եթերում անդրադառնալով իր՝ «սա գեներալնի ռեպետիցիան է Բեռլինի գրավման, գեներալնի ռեպետիցիան է Արցախը, Անին, Ղարսը և մնացածը հետ բերելու» հայտարարությանը, ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: «Ես նկատի ունեմ, որ բոլորս ուզում ենք տեսնել ազատ, անկախ Հայաստան: Արևմտյան Հայաստանի ու Արցախի հետ կապվածը հումորային չէ, մեր ցանկությունն է: Բեռլինը կատակով ընդունեք, մնացածը՝ հավատքով»,- հավելել է նա:




















