top of page

«Կենտրոնացել եք «դ***ել» բառի վրա․ քեռակնոջ հետ կենակցելը պրոբլեմ չէ՞, այդ երևույթի մասին ձևակերպումը պրոբլե՞մ է»․ Գևորգ Պապոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

ՔՊ նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Գարեգին Բ-ին ուղղված գրառումներին։

Անդրադառնալով հարցին՝ ձեզ մտահոգո՞ւմ է Փաշինյանի կիրառած բառապաշարը, թե՞ ոչ, Պապոյանը նշեց․ «Դուք կենտրոնացել եք «դոմփել» բառի վրա։ Ես կարծում եմ՝ այդ երևույթն ավելի մտահոգիչ է։ Եթե երևույթի հետ կապված պարզաբանումները, այդ խայտառակությունները վերացած լինեին կամ վերանան, կարելի էր անդրադառնալ այդ հարցին։

Ճի՞շտ եմ հասկանում՝ եթե էդ հարցը բարձրացնում եք, օրինակ՝ կարելի է քեռակնոջ հետ կենակցել, և դա պրոբլեմ չի՞, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլե՞մ է ձեզ համար»։

«Ես՝ ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, իմ ընտանիքի անդամները նույնպես, երեխաներս կնքված են, և ինձ համար շատ կարևոր է, որ այդ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել և ընդունել է, պահպանած լինի, և խախտված չլինեն այն կանոնները, որոնք եկեղեցին իր համար սահմանել է»,- հավելեց Պապոյանը:

1/2152
bottom of page