ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
- Elen Hovsepyan

- Nov 26, 2024
- 1 min read

ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին, բայց այն կնախագահի Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,- հայտարարել է Ուշակովը։




















