top of page

«COP29-ին ընդառաջ ադրբեջանական հռետորաբանությունը սրվել է». Տիգրան Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 11, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել: Ընդ որում՝ թվում էր, թե որ Ադրբեջանն միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:Ալիևը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլ հավելյալ խոցելիություն է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար»:

1/2407
bottom of page